Կամավորներին կվարակեն կորոնավիրուսով՝ հանուն պատվաստանյութի

12:50   25 Սեպտեմբեր 2020    205

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքների ժամանակ, մտադիր են կորոնավիրուսային հիվանդությամբ վարակել երկու հազար կամավորի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Ըստ պարբերականի նյութերի, հետազոտական աշխատանքները այս ուղղությամբ կմեկնարկեն հաջորդ տարվա հունվարին՝ Լոնդոնում։

Ըստ փորձարկումների կազմակերպիչների, սա թույլ կտա մշակել ամենահեռանկարային պատվաստանյութը կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ, որի կլինիկական փորձարկումները կսկսվեն հաջորդ տարի։ Այլ մանրամասներ չեն բարձրաձայնվում։ Գիտափորձի գիտական ղեկավարումը կիրականացնեն Լոնդոնի կայսերական քոլեջն ու hVIVO հետազոտական խումբը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները