Հայաստանի ղեկավարությունը բանակցություններն անիմաստ է դարձնում. Արազ Ազիմով

21:00   24 Սեպտեմբեր 2020    98

2020 թվականի սեպտեմբերի 24-ին կայացել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության (ԱՓՎՄԽ) անդամ պետությունների ԱԳՆ ղեկավարների նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով, որին մասնակցել է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը:

Իր ելույթում Արազ Ազիմովն ընդգծել է ԱՓՎՄԽ-ի շրջանակներում համագործակցության զարգացման կարևորությունը:

Փոխարտգործնախարարը նշել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության և կայունության համար: Նա անդրադարձել է նաև Հայաստանի ներկայիս ղեկավարության ագրեսիվ պահվածքին՝ ընդգծելով, որ այդ երկրի կառավարությունը նպատակաուղղված կերպով խոչընդոտում է բանակցային գործընթացը: «Հայաստանի նման պահվածքը, այդ երկրի ղեկավարության հայտարարությունները բանակցություններն անիմաստ են դարձնում», - հայտարարել է Արազ Ազիմովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները