Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ով հիվանդացած 7212 մարդ․ սա երեք ամսում առավելագույնն է

14:05   25 Սեպտեմբեր 2020    189

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային ինֆեկցիայի 7212 նոր դեպք, հայտնում է COVID-19-ի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Սա հունիսի 28-ից ի վեր առավելագույն օրական աճն է, երբ Ռուսաստանում կորոնավիրուս էր հայտնաբերվել 7658 մարդու մոտ, փոխանցում է «Մեդուզան»։

Անցած օրվա ընթացքում ամենաշատ նոր դեպքեր հայտնաբերել են Մոսկվայում՝ 1560 մարդ, ինչը 510 մարդով ավելի է, քան մեկ օր առաջ։ Կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման առաջատարներ են դարձել նաեւ Պետերբուրգը (+224 մարդ), Մոսկվայի (+208), Ռոստովի (+187) եւ Նիժգորոդի (+168) մարզերը։

Ռուսաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 108 մարդ, ապաքինվել է 4317-ը։

Ռուսաստանում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 136 048-ի։ Համավարակի ամբողջ ժամանակահատվածում մահացել է 20 056 մարդ, ապաքինվել է 934 146 մարդ։ Ակտիվ դեպքերի թիվը կազմել է 181 846։

Մոսկվայի իշխանությունները 65-ն անց եւ քրոնիկական հիվանդություններով մարդկանց կոչ են արել սեպտեմբերի 28-ից մնալ տանը։ Դրանից բացի, գործատուներին խնդրել են որքան հնարավոր է շատ աշխատակիցների փոխանցել հեռավար աշխատանքի։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խնդրել է խստորեն հետեւել տրանսպորտում, խանութներում եւ այլ հանրային վայրերում դիմակային եւ ձեռնոցային ռեժիմին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները