Լուիսվիլում բերման է ենթարկվել ավելի քան 20 ցուցարար

14:11   25 Սեպտեմբեր 2020    235

Ոստիկանությունը հայտնել է, որ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում գտնվող իրավապահ մարմինները 24 մարդու են բերման ենթարկել բողոքի ցույցերի ընթացքում, որոնք քաղաքում շարունակվում են աֆրոամերիկացի Բրեոնա Թեյլորի մահվան գործով դատավարությունից հետո:

«Երեկոյի ընթացքում առնվազն 24 մարդ է բերման ենթարկվել տարբեր մեղադրանքներով, ներառյալ չարտոնված ցույցերին մասնակցելու, ցրվելուց հրաժարվելու և խռովությունների համար», - ասվում է ոստիկանության Facebook-ի հայտարարության մեջ:

Ըստ ոստիկանության՝ ցուցարարները կոտրել են նաև ռեստորանի մի քանի ապակի, վնասել մի քանի քաղաքային ավտոբուսներ և փորձել հրդեհ կազմակերպել: Ժամը 23-ի սահմաններում (ուրբաթ Երևանի ժամանակով ժամը 7.00-ին) ցուցարարները ցրվել են: Չորեքշաբթի ոստիկանությունը բերման է ենթարկել 127 մարդու:

ԱՄՆ-ում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Լուիսվիլյան դատարանում ոստիկանության ոչ մի սպայի մեղադրանք չի առաջադրվել Black Lives Matter-ի բողոքների խորհրդանիշ Բրեոնա Թեյլորի մահվան կապակցությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուիսվիլ  


Վերնագիրի այլ պիտակները