Հելսինկիի օդանավակայանում սկսել են COVID-19-ն ստուգել շների օգնությամբ

14:14   25 Սեպտեմբեր 2020    177

Շների հատուկ ջոկատն աշխատանքն Է սկսել Հելսինկիի օդանավակայանում. նրանք հոտով որոշելու են կորոնավիրուսային վարակի առկայությունն ուղեւորների մոտ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է օդանավակայանը ղեկավարող ընկերությունը: «Շները, որոնք ճանաչում են COVID-19-ը, իրենց աշխատանքն են սկսել Հելսինկիի օդանավակայանի 2B ժամանման սրահում:

Շներին վարժեցրել են կորոնավիրուսը հայտնաբերել թեստային անձեռոցիկների օգնությամբ, որոնք տալիս են ստուգվողներին: Մասնակցությունը կամավոր Է եւ առաջին հերթին վերաբերում Է այն ուղեւորներին, որոնք ժամանում են արտասահմանից»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ուղեւորին խնդրում են անձեռոցիկով տրոտել մաշկը: Այնուհետեւ անձեռոցիկը նետում են հատուկ անոթի մեջ, որը տանում են շանը: Ամբողջ ընթացակարգը տեւում Է մեկ րոպեից ոչ ավելի: Անձնական տվյալներ թեստի վրա չեն հավաքում: Եթե արդյունքը դրական Է, այդ մարդուն ուղարկում են բժշկա-տեղեկատվական կետ՝ հետագա հրահանգներն ստանալու համար: Շների օգտագործմամբ փորձը շարունակվում Է չորս ամիս: Ավելի վաղ Հելսինկիի օդանավակայանը շների մասնակցությամբ նման գիտափորձեր Է կատարել ուղեւորների մեզի մեջ կորոնավիրուսի հայտնաբերման գծով:

Օգոստոսին հաղորդվել Է, որ նման գիտափորձ Է կատարվել Դուբայի օդանավակայանում: Նաեւ ավելի վաղ Baza հրատարակությունը, վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորի աղբյուրը, հաղորդել Է, որ Ռուսաստանում շներին վարժեցնում Է «Աերոֆլոտ»-ը: Հրատարակության տվյալներով՝ ընկերության կինոլոգիական ծառայությունն արդեն մի քանի ամիս Է՝ հետազոտությԷուններ Է անցկացնում շալայկա ցեղատեսակի շների հետ: Փորձերն անցկացվում են «Ծառայողական օգտագործման համար» գրիֆի ներքո. ընկերությունը պաշտոնապես դրանց մասին չի հայտարարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հելսինկի  


Վերնագիրի այլ պիտակները