Կորոնավիրուսային իրադրությունը Վրաստանում՝ սեպտեմբերի 25-ին

14:28   25 Սեպտեմբեր 2020    187

Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 265 նոր դեպք։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է stopcov.ge կայքը։ Համավարակի սկզբից ի վեր, կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվածների թիվը հասել է 4664 մարդու։ Առողջացածների ընդհանուր թիվը 1759 է։ Մահացությունների ընդհանուր թիվը 27 է։

Կարանտինի ռեժիմում գտնվում է 5584 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ: Սեպտեմբերի 25-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 32,5 միլիոն մարդու։ Մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 988 հազարը, առողջացածների ընդհանուր թիվը կազմել է մոտ 24 միլիոն մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները