Դատարանն արգելափակել է Tik Tok-ն արգելելու Թրամփի հրամանը

14:35   25 Սեպտեմբեր 2020    197

ԱՄՆ-ի դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը կամ պետք է հետաձգի ամերիկյան օնլայն շուկայում TikTok-ի ներբեռնման արգելքը, կամ սեպտեմբերի 25-ի կեսօրին ներկայացնի փաստաթղթեր՝ ի պաշտպանություն այս քայլի, հաղորդում է The Hill-ը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը TikTok-ի ներբեռնման արգելքի հրաման էր տվել. այն պետք է ուժի մեջ մտներ անցած կիրակի, բայց արգելքը մեկ շաբաթով հետաձգվել է:

Շաբաթ օրը Tik Tok-ն արգելքը վերացնելու դատական հայց էր ներկայացրել, ինչից հետո ԱՄՆ-ի Կոլումբիայի շրջանի դատավոր Կարլ Նիկոլսը հայտնել է, կառավարությունը պետք է իրավական պատասխան ներկայացնի TikTok- ի խնդրանքին կամ հետաձգի ծրագիրը ներբեռնելու արգելքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tik-Tok   Թրամփի  


Վերնագիրի այլ պիտակները