Թաիլանդի կառավարությունը Facebook-ի եւ Twitter-ի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն

14:40   25 Սեպտեմբեր 2020    177

Թաիլանդի կառավարությունը Facebook-ի եւ Twitter-ի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ պնդելով, որ նրանք չեն կատարել Թաիլանդի օրենսդրությամբ անօրինական ճանաչված կոնտենտն արգելափակելու դատարանի որոշումները, փոխանցում է AP-ն։

Երկրի թվային տնտեսության եւ հասարակության նախարար Բուդհիփոնգսե Փունաքանթան հայտարարել է, որ իր գերատեսչությունն առաջին անգամ է համակարգչային հանցագործությունների վերաբերյալ Թաիլանդի օրենքի համաձայն այդպիսի գործողություններ ձեռնարկում սոցցանցերի դեմ։

Նախարարությունը բողոքները ներկայացրել է ոստիկանության տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարի բաժին, քանի որ ընկերությունները չեն պահպանել 15-օրյա ժամկետը, որ դատարանները սահմանել էին հարյուրավոր էջերի արգելափակման համար։

Նախարարությունը բողոքներ է ներկայացրել նաեւ կուսակցությունների դեմ, որոնք 5 էջեր օգտագործել են անցյալ հանգստյան օրերին խոշոր հակակառավարական հանրահավաքի ժամանակ վիրավորական համարվող նյութերի տարածման համար։

Ոստիկանության գնդապետ, տեխնոլոգիական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ Սիրիվատ Դիպորն ասել է, որ երկու ընկերություններին սպառնում է 200 000 բատից ոչ ավելի (6325 դոլար) տուգանք եւ 5000 (158 դոլար) տուգանք ամեն օրվա համար, երբ էջերը մնում են չարգելափակված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները