Իլհամ Ալիև. Նացիզմի փառաբանումը Հայաստանի պետական քաղաքականությունն է

10:57   25 Սեպտեմբեր 2020    133

Նացիզմի փառաբանումը Հայաստանի պետական քաղաքականությունն է: Տխրահռչակ նացիստ գեներալ Գարեգին Նժդեհը վերածվել է «ազգային հերոսի»: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա ձերբակալվեց, դատապարտվեց 25 տարվա ազատազրկման և մահացավ բանտում:

Հայաստանի մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցվել է Նժդեհի 6-մետրանոց արձանը: Հայաստանում փառաբանում են նաև ASALA-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների անդամներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացված ընդհանուր դեբատների ժամանակ:

Նախագահը նշել է, որ Հայաստանի ղեկավարության թշնամական, ադրբեջանաֆոբ հայտարարությունները և վերջին սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանի դեմ նոր պատերազմի:

«Մենք ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը կոչ ենք անում զսպել Հայաստանի հերթական ռազմական ագրեսիայի ձգտումը:

Տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները