ԱՄՆ-ում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով կալիֆոռնիական գինին առաջիկա տարիներին «ծխի համ» կունենա․ փորձագետ

15:20   25 Սեպտեմբեր 2020    207

Գինու արդյունաբերության ամերիկացի փորձագետ Բուրակ Կազազը հայտնել է, որ ԱՄՆ-ի արևմտյան ափին մոլեգնող անտառային հրդեհների պատճառով կալիֆոռնիական գինին առաջիկա տարիներին «ծխի համ» կունենա, գրում է Physorg-ը։

«Հրդեհները փոխել են Կալիֆոռնիայում արտադրված գինու համը՝ խմիչքին ավելացնելով ծխի համ», - հայտնել է փորձագետը:

Նրա խոսքով՝ այժմ Կալիֆոռնիայում խաղողի այգիները ծածկված են մոխրով։ Նա գինեգործներին խորհուրդ է տվել նախատեսվածից շուտ սկսել խաղողի բերքահավաքը, որպեսզի հետագայում անելանելի վիճակում չհայտնվեն։

Փորձագետը նաև նշել է, որ ծխի հոտը նույնիսկ ներթափանցել է խաղողների արկղերի և այն տակառների մեջ, որտեղ պահվում է խմիչքը:

«Ծխի հոտից դժվար կլինի ազատվել։ Կալիֆոռնիական գինու սիրահարները այդ համը կզգան ևս առնվազն մի քանի տարի»,- նշել է նա։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները