ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանցի դատավորների դեմ

15:28   25 Սեպտեմբեր 2020    207

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական հեղափոխական դատարանի եւ մի քանի դատավորների դեմ՝ 27-ամյա մարզիկ Նավիդ Աֆքարի սպանության մեղադրանքով դատապարտման եւ մահապատժի մեջ նրանց ունեցած դերակատարման պատճառով։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատժամիջոցներ է սահմանել Շիրազի Հեղափոխական դատարանի առաջին բաժանմունքի 2 դատավորի դեմ, ինչպես նաեւ 3 ՔԿՀ-ի դեմ, որտեղ, նրա խոսքով, լայնորեն տարածված են մարդու իրավունքների խախտումները։

«Միացյալ Նահանգները բոլոր երկրներին կոչ է անում պատժամիջոցներ սահմանելու ճանապարհով նպաստել այդ ռեժիմին պատասխանատվության ենթարկելուն, այնպիսի պատժամիջոցներ, որոնց մասին հայտարարվել է այսօր,- ասել է Պոմպեոն։ - Իրանական ռեժիմը չափազանց հաճախ է հետապնդում, կալանավորում եւ սպանում ամենախելացի եւ խոստումնալից իրանցիներին՝ դրանով Իրանին զրկելով իր ամենամեծ սեփականությունից՝ սեփական ժողովրդի հմուտ եւ տաղանդավոր ներկայացուցիչներից»։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները