Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով

15:39   25 Սեպտեմբեր 2020    313

Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդագրություն է տարածել «Միլան»-ի պաշտոնական կայքը:

Ակումբը համապատասխան մարմիններին հայտնել է, որ ֆուտբոլիստն անմիջապես ինքնամեկուսացել է տանը, իսկ թիմի մյուս ֆուտբոլիստների և աշխատակիցների թեստերի արդյունքները բացասական են եղել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իբրահիմովիչ  


Վերնագիրի այլ պիտակները