Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին

15:45   25 Սեպտեմբեր 2020    233

Բլոգեր Ալեքսեյ Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին, որոնք նրան անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Նա գրել է Instagram-ի իր էջում։

Նա երախտագիտություն է հայտնել «անհայտ բարի ընկերներին», այդ թվում՝ օդաչուներին, որոնք արագ վայրէջք են կատարել ՝ չնայած օդանավակայանի «ականազերծման» մասին հաղորդագրություններին:

«Օդանավակայանի բուժծառայության աշխատակիցները և նրանց հետևից եկած ռեանիմոբիլը․․․ անմիջապես հստակ ասացին` «դա տոքսիկ թունավորում է» և ատրոպին ներարկեցին»,- ասել է Նավալնին:

Նրա խոսքերով ՝ օդաչուներն ու առաջին բժիշկները նրան լրացուցիչ 15-20 ժամ կյանք են նվիրել։

«Եթե չլինեին այդ տղաները։ Շնորհակալություն ձեզ, անհայտ բարի ընկերներ. դուք լավ մարդիկ եք», – ընդգծել է բլոգերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավալնի  


Վերնագիրի այլ պիտակները