Իլհամ Ալիև. Հայաստանի վրա միջազգային ճնշման բացակայությունը կարող է ունենալ անսպասելի հետևանքներ

13:32   25 Սեպտեմբեր 2020    315

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ քննարկել է՝ հայ-ադրբեջանական, հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը:

Ուրբաթ օրը Ի.Ալիևը Բաքվում ընդունել է Կլաարին, հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը:

Հանդիպման շրջանակներում Ի.Ալիևը նշել է, որ իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է՝ Հայաստանի ներկայիս ղեկավարության ագրեսիվ քաղաքականության շնորհիվ, որի վառ հաստատումն է հանդիսանում՝ հուլիսին Հայաստանի զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին Թովուզի շրջանի ուղղությամբ իրականացված ռազմական սադրանքը:

«Նրանք հրետակոծության են ենթարկել մեր մարտական դիրքերն ու խաղաղ գյուղերը: Ավելի վաղ՝ Ադրբեջանի պետական սահմանին Հայաստանի ռազմական սադրանքները պարբերական բնույթ էին կրում: Սակայն, ամեն ինչ այնքան ագրեսիվ չէր, որքան այս անգամ: Դա համապատասխանում է Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությանը, ով ասում է, որ Հայաստանը նոր պատերազմ է սկսելու նոր տարածքների համար: Սա հստակ ցույց է տալիս Հայաստանի ագրեսիվ պահվածքի շարունակությունը», - ասել է նախագահը, որի խոսքերը մեջբերվում են տեղեկատվության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով, հուլիսին Հայաստանի սադրանքի նպատակն էր՝ օկուպացնել Ադրբեջանի նոր տարածքները, իսկ այնուհետև ավելի ուժեղ դիրք գրավել բանակցային սեղանի շուրջ: «Երկրորդ պատճառը՝ հայ բնակչության ուշադրությունը ներքին խնդիրներից և դժվարություններից շեղելն է: Կարծում եմ, որ նրանք ցանկանում էին հակամարտության մեջ ներգրավել երրորդ կողմերի: Պարտությունից անմիջապես հետո, նրանք դիմեցին ՀԱՊԿ-ի օգնությանը», - ընդգծել է Ի.Ալիևը:

Նախագահը նշել է նաև, որ բանակցային գործընթացը կասեցված է, և դա կապված է Հայաստանի վարած քաղաքականությամբ, որը միտումնավոր խափանում է բանակցությունները: Միևնույն ժամանակ, նախագահի խոսքով, Հայաստանը փորձում է բանակցություններում ներգրավել Լեռնային Ղարաբաղի անջատողականներին, ինչը լիովին հակասում է գործընթացի բոլոր պայմաններին, ինչը ընդգծել են և աջակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ինչպես երբեմն ասում է, ապա ինչու՞ պետք է նրանք անեն այս կեղծ և անհեթեթ հայտարարությունները և գործնական քայլեր ձեռնարկեն: Հայաստանում տասնյակ հազարավոր մարդկանց աշխարհազորի ստեղծումը հետապնդում է մեկ նպատակ՝ հարձակվել Ադրբեջանի վրա: Նրանք օկուպացված տարածքներում այսպես կոչված զորավարժություններ են անցկացնում, ինչը հերթական սադրանք է մեր դեմ», - ասել է Ի.Ալիևը:

Նախագահն իր վրդովմունքն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Հայաստանը Լիբանանից էթնիկ հայերին ապօրինի բնակեցնում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Միաժամանակ, Ի.Ալիևն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ մի քայլ չեն ձեռնարկում Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար:

«Նրանց վրա միջազգային ճնշման բացակայությունը, որը ես բազմիցս ասել եմ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, հանգեցնում է շատ վտանգավոր քայլերի, որոնք կարող են ունենալ անսպասելի հետևանքներ: Մեր հետախուզական աղբյուրների տվյալների համաձայն, հայկական կողմն այժմ շատ լուրջ ռազմական պատրաստվածություն է իրականացնում, նրանց զինված ուժերը կենտրոնացած են շփման գծում, պետական սահմանին: Մենք հետևում ենք իրավիճակին և կպաշտպանվենք ինչպես Թովուզում, այնպես էլ շատ այլ դեպքերում: Եթե նրանք հարձակվեն մեզ վրա, կզղջան դրա համար: Ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք այդ մասին և այս ուղերձը փոխանցեք Եվրահանձնաժողովին, որպեսզի տեսնել, թե ինչ քայլեր կձեռնարկի Եվրահանձնաժողովը՝ ագրեսորի նոր սադրանքները կասեցնելու համար», - ընդգծել է նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   նախագահ   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները