Գաղտնազերծվել է ԽՍՀՄ Լուսնային ծրագիրը

17:06   25 Սեպտեմբեր 2020    224

«Ռոսկոսմոսը» գաղտնազերծել է խորհրդային Լուսնային ծրագրի փաստաթղթերը։ Փաստաթղթերի պատճենները հրապարակվել են ռուսական տիեզերական պետական կորպորացիայի կայքում։

Գաղտնազերծումը կատարվել է «Լունա-16» կայանից լուսնային գրունտի՝ Երկիր մոլորակ տեղափոխման 50-ամյա հոբելյանի պատվին։ 1970-ական թթ թվագրվող փաստաթղթերում խոսվում է այն մասին, որ տիեզերական առաքելության արդյունքում ավտոմատ միջմոլորակային կայանը նախ հավաքել է լուսնային գրունտ, ինքնուրույն թռել է Լուսին եւ վերադարձել Երկիր մոլորակ թանկարժեք բեռով։

Ըստ արխիվային փաստաթղթերի լուսնային գրունտի հետազոտության արդյունքների մասին նախնական զեկույցը պատրաստ է եղել 1970 թվականի նոյեմբերի 17-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԽՍՀՄ  


Վերնագիրի այլ պիտակները