ՌԴ-ում COVID-19-ի դեմ դեղամիջոցները ներառվելու են կենսական նշանակության դեղերի ցանկում

17:27   25 Սեպտեմբեր 2020    261

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել է, որ մի շարք դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են COVID-19-ի բուժման ընթացքում, շուտով կներառվեն կենսական նշանակություն ունեցող և կարևորագույն դեղամիջոցների ցուցակում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնաժողովի որոշումը կլինի: Դրանք արդեն ներառված են մեթոդական ուղեցույցների մեջ»,- ասել է նախարարը:

Նրա խոսքերով՝ համավարակի ընթացքում կարգավորման նոր կանոնները հնարավորություն են տալիս արագացված կարգով այդպիսի դեղեր ներառել ցուցակում:

Նա հավելել է, որ այդ դեղերի մի մասի արժեքը կկարգավորի Հակամենաշնորհային դաշնային ծառայությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները