Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել՝ ՍԾՏՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում

14:46   25 Սեպտեմբեր 2020    225

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում տեսաձևաչափով անցկացված՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստում:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են ԱԳՆ-ում, նախարարը նշել է, որ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների շարունակական օկուպացիան լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար, և որքան շուտ Հայաստանը դուրս բերի իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներից, այնքան շուտ կլուծվի հակամարտությունը և հնարավորություն կստեղծվի տարածաշրջանում լայնամասշտաբ տնտեսական համագործակցության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները