Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 32 միլիոնը

18:02   25 Սեպտեմբեր 2020    277

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 32 միլիոնը. այս պահին գրանցվել է վարակման 32 039 142 դեպք, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներին:

Վարակման դեպքերի թվով առաջատար եռյակում փոփոխություն է տեղի ունեցել. ամենից շատ դեպքերը կրկին ԱՄՆ-ում են (6 954 456), երկրորդ տեղում արդեն Հնդկաստանն է (5 732 518), ապա՝ մինչ այդ ամիսների շարունակում երկրորդ տեղում գտնված Բրազիլիան (4 624 268), տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 979 388 մարդ, ապաքինվել՝ 22 024 644-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կորոնավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները