Գրետա Թունբերգը բողոքի ակցիա է կազմակերպել Շվեդիայի խորհրդարանի մոտ

20:02   25 Սեպտեմբեր 2020    228

Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը կազմակերպել է բողոքի ակցիա Շվեդիայի խորհրդարանի մոտ կորոնավիրուսի հետեւանքով երկարատեւ ընդմիջումից հետո:

Նրան աջակցել են նաեւ այլ ակտիվիստներ, որոնք հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ պաստառներով եւ գլոբալ տաքացման դեմ պայքարելու կոչերով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

2018 թվականին Թունբերգն ամեն ուրբաթ կազմակերպում էր միայնակ բողոքի ակցիաներ խորհրդարանի դիմաց: Նրան միացել են դպրոցականն եւ ուսանողներ նաեւ այլ երկրներում, ինչը հանգեցրել է Fridays For Future («Ուրբաթ՝ հանուն ապագայի») շարժման ստեղծմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները