Մակրոնը հետևում է Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ հարձակման հետ կապված իրավիճակին

20:18   25 Սեպտեմբեր 2020    271

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրազեկված է Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքում անցորդների վրա հարձակման վերաբերյալ:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Ժերալդ Դարմանենը, ովքեր աշխատանքային ուղևորության մեջ էին Փարիզի մերձակայքում, շտապ վերադարձել են քաղաք և ուղևորվել ՆԳՆ-ի ճգնաժամային կենտրոն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անցորդների վրա հարձակումը կատարվել է 11:45-ին (Երևանի ժամանակով 13:45-ին) Բաստիլիայի հրապարակի շրջանում՝ Փարիզի արևելքում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքից ոչ հեռու: Հարձակման հետևանքով չորս մարդ դանակի վիրավորում է ստացել, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Տուժողների թվում են «Պրեմիեր լին» լրատվական գործակալության երկու երիտասարդ աշխատողներ, գործակալություն, որն այժմ զբաղեցնում է Charlie Hebdo-ի գրասենյակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները