Hyundai-ն ցույց է տվել էլեկտրաքարերի սրահի կոնցեպտը

20:46   25 Սեպտեմբեր 2020    238

Hyundai ընկերությունը ցույց է տվել էլեկտրաքարերի սրահի կոնցեպտը, որոնք թողարկվելու են առանձին Ioniq ենթաապրանքանիշով։ Խցիկի Ioniq Concept Cabin կոչվող մակետը մշակվում է LG ընկերության հետ համատեղ։ Պատկերում առայժմ ցույց է տրված միայն ապագայի խցիկի կոնցեպտը, առայժմ հայտնի չէ, թե մեքենայի սերիական տարբերակներում ինչպիսի որոշումներ են իրականություն դառնալու։

Սրահի տանիքին տեղադրել են ճկված հեղուկաբյուրեղային էկրան՝ 77 դյույմ անկյունագծով։ Ուղեւորները ցանկության դեպքում կարող են դիսփլեյի վրա ունենալ միանգամից մի քանի պատկերներ։ Հարմարավետության համար բարձրախոսները տեղադրված են նստատեղերի գլխակալներին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սրահում կլինի նաեւ հատակը մաքրող ռոբոտ եւ տանիքի ուլտրամանուշակագույն լուսադիոդային լամպ՝ սրահը մաքրելու եւ ախտահանելու համար։ Ioniq Concept Cabin-ն ունի հատուկ սարք հագուստի եւ կոշիկների մաքրման համար, բայց կորեացիները դրա գործելու սկզբունքն առայժմ չեն բացահայտել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները