Հազվադեպ երևույթ Վատիկանում. բարձրաստիճան կարդինալը հարկադիր հրաժարական է ներկայացրել

21:17   25 Սեպտեմբեր 2020    291

Վատիկանի բարձրաստիճան կարդինալներից մեկը՝ Ջիովանի Անջելո Բեչիուն, անսպասելիորեն հրաժարական է ներկայացրել՝ հայտարարելով, որ այդ քայլին գնացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրամանով:

Նշվում է, որ կարդինալ Բեչիուն Հռոմի պապի մոտ օգնականն էր և նախկինում առանցքային պաշտոն է զբաղեցրել Վատիկանի պետքարտուղարությունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին ներգրավվել է հակասական գործում, որի շրջանակներում հետաքննվում է Լոնդոնի շքեղ կառույցներից մեկում եկեղեցու հիմնադրամից ներդրում անելու հարցը:

Այս կարգի հոգևորականի հրաժարականը Վատիկանում խիստ հազվադեպ երևույթ է, որի շուրջ հայտարարություն անելիս Սուրբ Աթոռը զերծ է մնացել մեկնաբանությունից:

«Սրբազան քահանայապետն ընդունել է Սրբերի հարցով միաբանության պրեֆեկտից ստացված հրաժարականը, որը ներկայացրել էր նորին վսեմություն կարդինալ Ջիովանի Անջելո Բեչիուից»,- ասվում է Վատիկանի հայտարարության մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները