Բրիտանիայում վարակի նոր ռեկորդ է գրանցվել համավարակի սկզբից ի վեր

21:47   25 Սեպտեմբեր 2020    313

Սեպտեմբերի 24-ին Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսով ավելի քան 6,600 նոր հիվանդ, որը համավարակի սկզբից ի վեր ամենամեծ ցուցանիշն է մեկ օրում:

Ըստ Առողջապահության գործակալության տվյալների՝ վարակվել է 6,634 մարդ, ինչը ավելին է, քան «առաջին ալիքի» ամենաբարձր ցուցանիշները: Ավելին, դեպքերը աճում են բոլոր տարիքային խմբերի շրջանում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Անգլիայի բժշկական վարչության տնօրեն Իվոն Դոյլը ասել է, որ նոր ցուցանիշը «հստակ նախազգուշացում է բոլորի համար», և աճ է գրանցվել ինչպես հիվանդանոցներում հիվանդների ընդունման շրջանում: Նա մարդկանց հորդորել է պահպանել կարանտինային անվտանգության միջոցառումները և ներբեռնել գործակալության կողմից մշակված կոնտակտների հետախուզման ծրագիրը, որը պաշտոնապես գործարկվել է օրերս Անգլիայում և Ուելսում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները