Ուկրաինայում ինքնաթիռ է կործանվել․ 22 մարդ զոհվել է

09:20   26 Սեպտեմբեր 2020    271

Խարկովում Ան-26 ինքնաթիռի կործանման հետևանքով 22 մարդ է զոհվել։

Այս մասին հաղորդել է Ուկրաինայի ՆԳՆ-ն, փոխանցում է «Корреспондент.net»-ը:

Ոստիկանության տվյալներով ՝ օդանավում եղել է 28 մարդ ՝ անձնակազմի 7 անդամ և 21 կուրսանտ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հայտնաբերվել են 22 զոհվածների մարմինները, 2 մարդ տուժել է, և 4 մարդու որոնումները շարունակվում են: Հրդեհը հաջողվել է մեկուսացնել ժամը 21:55-ին:

Խարկովի մարզում ինքնաթիռի կործանման մասին հայտնի է դարձել այսօր՝ սեպտեմբերի 25-ին։ Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարությունը հաստատել է ինքնաթիռի կործանման մասին լուրը։ Երկրի պաշտպանության նախարարության աղբյուրի խոսքով ՝ այն տեղի է ունեցել Չուգուև քաղաքի մոտակայքում ուսումնական թռիչքների ժամանակ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները