ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը

21:35   26 Սեպտեմբեր 2020    361

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոնը, հայտնել են Ջոնս Հոփքինսի համալսարանից:

Կատարված հաշվարկով՝ ԱՄՆ-ում վարակվել է 7 005 746 մարդ, մահացել՝ ավելի քան 203 հազարը: Երկիրը գտնվում է առաջին հորիզոնականում վիրուսի տարածվածության առումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Համավարակի առաջին օրերից ի վեր աշխարհում ընդհանուր առմամբ գրանցվել է ավելի քան 32 մլն վարակակիր, առողջացել է շուրջ 24 մլն մարդ, մահացել է ավելի քան 980 պացիենտ: Ռուսաստանում COVID-19 դրական արդյունքով հայտնաբերվել է արդեն ավելի քան 1,1 մլն մարդ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ    


Վերնագիրի այլ պիտակները