Աբբասը ՄԱԿ-ին է դիմել պաղեստինյան խնդրին նվիրված խորհրդաժողով գումարելու խնդրանքով

09:43   26 Սեպտեմբեր 2020    254

Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին՝ պաղեստինյան հիմնախնդրի վերաբերյալ խորհրդաժողով գումարելու կոչով՝ մերձավորարևելյան քառյակի (ԵՄ, Ռուսաստան, ԱՄՆ և ՄԱԿ) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մասնակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ես կոչ եմ անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, համագործակցելով քառյակի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ, նախապատրաստական ​​աշխատանքներ սկսել հաջորդ տարվա սկզբին միջազգային խորհրդաժողով կազմակերպելու համար, որը մի տեղ կհավաքի շահագրգիռ բոլոր կողմերին»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ավելի վաղ Ալժիրի նախագահ Աբդելմահիդ Տաբունը հայտարարել էր, որ երկիրը չի ողջունում Իսրայելի և արաբական երկրների միջև խաղաղ համաձայնագրերի կնքումը և մտադիր չէ վերականգնել հարաբերությունները Թել Ավիվի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աբբաս  


Վերնագիրի այլ պիտակները