Վրաստանի Կախեթի շրջանում միկրոավտոբուս է վթարվել․ 11 մարդ տուժել է

09:54   26 Սեպտեմբեր 2020    226

11 մարդ, այդ թվում ՝ 4 տարեկան երեխա, տուժել է Կվարելիի մունիցիպալիտետում (Կախեթիի շրջան) երթուղային միկրոավտոբուսի վթարի հետևանքով:

Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը:

Ավտովթարի հետևանքով տուժածների մեծ մասը խաղողի այգիներում սեզոնային աշխատողներ են: Միկրոավտոբուսը, որը նրանց տեղափոխում էր բերքահավաքի, դուրս էր եկել երթևեկելի մասից ու բախվել բետոնե ցանկապատին, իսկ հետո շրջվել: Ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Շտապօգնության խմբերը նրանց տեղափոխել են մոտակա 2 շրջկենտրոնների հիվանդանոցներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թելավիի հիվանդանոց ընդունված 8 տուժածներից 2-ին վիրահատել են: Այժմ նրանք վերակենդանացման բաժանմունքում են: Եվս երկու հիվանդի կվիրահատեն սեպտեմբերի 26-ին: Ինչ վերաբերում է փոքր երեխային, նրան տեղափոխել են Թբիլիսիի մանկական հիվանդանոց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները