Ռուսական պարբերականը նյութ է հրապարակել ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահի ելույթի մասին

09:00   26 Սեպտեմբեր 2020    403

«Ռոսիյա-օնլայն» ինտերնետ պարբերականը նյութ է հրապարակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում տեսակապի ձևաչափով անցկացված ընդհանուր դեբատների ժամանակ ունեցած ելույթի մասին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, պարբերականը նշում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի շրջանակներում ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջարկել է բարեփոխումներ իրականացնել միջազգային կազմակերպություններում՝ ժամանակակից պահանջներին համապատասխան, մշակել մեխանիզմ, որը կապահովի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևերի կատարումը, հասնել փախստականների իրենց տներ վերադարձին, ապահովել COVID-19-ի պատվաստանյութերի արդարացի բաշխումը:

Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրել է ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու, օկուպացված տարածքների բնական պաշարները կողոպտելու մեջ:

«Միջազգային ընկերությունները, որոնք անօրինական կերպով շահագործում են Ադրբեջանի բնական պաշարները, պետք է անհապաղ դադարեցնեն իրենց ապօրինի գործունեությունը: Ադրբեջանն արդեն սկսել է քայլեր ձեռնարկել իրավական դաշտում՝ ընդդեմ այն անձանց և ընկերությունների, որոնք ապօրինաբար շահագործում են օկուպացված տարածքների բնական պաշարները», - նախազգուշացրել է Ադրբեջանի նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները