Բալթյան երկրները պայմանավորվել են բելառուսական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան բոյկոտելու մեթոդաբանության շուրջ

10:34   26 Սեպտեմբեր 2020    223

Երկարատև բանակցություններից հետո Լիտվան, Լատվիան և Էստոնիան, որոնք ավելի վաղ պայմանավորվել էին Բելառուսի էլեկտրաէներգիան՝ բելառուսական ատոմակայանի գործարկումից հետո բոյկոտելու մասին, կարողացել են էլեկտրաէներգիայի առևտրի ընդհանուր մեթոդաբանություն մշակել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Delfi պորտալը։

Էլեկտրահաղորդման Litgrid ընկերությունը հաղորդել է, որ մեթոդաբանության մեջ դրույթ է ներառվել, ըստ որի՝ Բալթյան շուկա ներմուծվող էլեկտրաէներգիան պետք է իր ծագման մասին վկայություն ունենա, որը կհաստատի, որ այն չի արտադրվել Բելառուսում:

Լիտվան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարվանից Բելառուսին չի մատակարարի BRELL պայմանագրով նախատեսված էլեկտրաէներգիայի 100 մեգավատ պաշարը: Դա պայմանավորված է Օստրովցեում Բելառուսական ԱԷԿ-ի (BelNPP) շինարարության ավարտով: Լիտվայի էներգետիկայի նախարար Ջիգիմանտաս Վայչյունասն ասել է, որ այս մասին տեղեկացրել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին:

Սեպտեմբերի վերջին Մինսկը նույնպես կտեղեկացվի այս մասին, որին ավելի վաղ նույնպես նախազգուշացումներ էին ուղարկվել այդ հարցի վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները