Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ տեղի ունեցած հարձակման գլխավոր կասկածյալն ընդունել է մեղքը

10:47   26 Սեպտեմբեր 2020    224

Փարիզի Charlie Hebdo ամսագրի նախկին խմբագրությունում մարդկանց վրա դանակով հարձակվելու գործով գլխավոր կասկածյալն իրեն մեղավոր է ճանաչել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ֆրանսիական BFMTV հեռուստաալիքը:

«Մեր տեղեկություններով՝ տղամարդ է ձերբակալվել , որին իշխանությունները որպես «գլխավոր մեղավոր» են ներկայացրել և որն ընդունել է հարձակման փաստերը», – ասվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ:

Երիտասարդը նաև ասել է, որ ինքը 18 տարեկան է, և որ ինքը պակիստանյան ծագում ունի. այս հայտարարությունները ներկայումս հաստատված չեն, քանի որ նա իր հետ փաստաթղթեր չունի:

Hayatsk.info

Հեշթեգներ: CharlieHebdo  


Վերնագիրի այլ պիտակները