Բայդենը Լուկաշենկոյին «բռնապետ» է անվանել

11:02   26 Սեպտեմբեր 2020    247

ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին «բռնապետ» է անվանել։

Այդպիսի հայտարարությամբ քաղաքական գործիչը հանդես է եկել Reuters գործակալությանը տված հարցազրույցում:

«Նախագահը, որը վախենում և թաքնվում է սեփական քաղաքացիներից, հրաժարվում է ընդունել ժողովրդի կամքը, ոչ լեգիտիմ, բռնապետ և թույլ առաջնորդ է»,- հայտարարել Է Բայդենը:

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ Բելառուսի իրադրության վերաբերյալ չի հնչեցրել իր դիրքորոշումը։

«Մինչդեռ, նախագահ Թրամփը հրաժարվում է հանդես գալ Լուկաշենկոյի գործողությունների դեմ կամ հաջակցություն ժողովրդավարամետ շարժմանը»,- նշել է Բայդենը։

Բողոքի ակցիաները Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները