ԵՄ դիվանագիտության ղեկավարը դիմել է Զելենսկիին

11:29   26 Սեպտեմբեր 2020    205

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ կոչ անելով ակտիվացնել բարեփոխումների գործընթացը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցություն տրամադրել հենց այդ գործընթացում, այլ ոչ թե զբաղվել բարեգործությամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ng.ru-ն:

«Ինչպես արդեն ասել եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, ԵՄ-ն բարեգործական կազմակերպություն կամ էլ բանկոմատ չէ: Մեզ համար Ուկրաինային աջակցելու լավագույն ձևը երկրի բարեփոխման հարցում օգնությունն է»,-ասել է ԵՄ պաշտոնյան:

Վերջինս ընդգծել է, որ վերջին շրջանում Ուկրաինայում բարեփոխումների տեմպը նվազել է: Խոսքը մասնավորապես ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակում Կիևի ստանձնած պարտավորությունների մասին է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները