Արգենտինացի պատգամավորը հրաժարական է տվել ուղիղ եթերում ընկերուհու կուրծքը համբուրելու պատճառով

12:21   26 Սեպտեմբեր 2020    248

Արգենտինացի պատգամավորը Կոնգրեսի ստորին պալատի օրենսդիր ժողովի առցանց նստաշրջանի ժամանակ համբուրել է ընկերուհու կուրծքը, ինչից հետո ստիպված է եղել հրաժարականտալ, գրում է The Guardian-ը։

Նշվում է, որ կենսաթոշակային ֆոնդի մասին քննարկումը, որի ժամանակ օրենսդիր Խուան Էմիլիո Ամերին համբուրել է ընկերուհու կուրծքը, ուղիղ եթերով հեռարձակվել է ստորին պալատի յութուբյան ալիքում և համավարակից հետո առցանց քննարկումների համար Կոնգրեսում տեղադրված մեծ էկրանին։

Օրենսդիր Խուան Ամերի պնդմամբ՝ ինքը կարծել է, թե օնլայն ռեժիմում չէ, սակայն ավելի ուշ ստիպված է եղել հրաժարական տալ։

«Իմ ինտերնետ կապը սարսափելի է»,- ասել է նա ռադիոհարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ իր ընկերուհին, որը վերջերս կրծքի մեծացման պլաստիկ վիրահատություն է տարել, պատահաբար մտել է սենյակ, իսկ ինքը, կարծելով՝ ինտերնետն անջատված է, նրան կանչել է իր մոտ և համբուրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արգենտինա  


Վերնագիրի այլ պիտակները