Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 296 նոր դեպք

12:32   26 Սեպտեմբեր 2020    275

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 296 նոր դեպք. սա համաճարակի սկզբից ի վեր երկրում ռեկորդային ցուցանիշ է:

StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ հանրապետությունում վարակվածների ընդհանուր թիվը 4960 է:

Ամբողջ ընթացքում Վրաստանում ապաքինվել է 1819 պացիենտ: Մահվան ընդհանուր թիվը հասել է 27-ի:

Ներկայումս կարանտինում գտնվում է 5 584 մարդ:

Hayatsk.info


Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները