Մոտ 3500 ամերիկյան ընկերություններ դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ

12:45   26 Սեպտեմբեր 2020    274

Մոտ 3500 ամերիկյան ընկերություններ, այդ թվում Tesla-ն, Ford Motor-ը, Target-ը, Walgreen-ը և Home Depot-ն, դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ։

Հայցվորները նշում են, որ դաշնային իշխանություններն ապօրինաբար են բարձրացրել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը, հայտնում է VOA-ն։

Համաձայն հայցի՝ ԱՄՆ վարչակազմը խախտել է սակագների սահմանման՝ նախկինում հաստատված կանոնները և նախաձեռնել մի շարք ընթացակարգեր։

Թրամփի վարչակազմն իր հերթին պնդում է, որ մաքսատուրքերի բարձրացումն արդարացված է, քանի որ Չինաստանը շարունակում է ամերիկյան մտավոր սեփականության գողությունն ու պարտավորեցնում ամերիկյան ընկերություններին հասանելիություն տրամադրել իրենց տեխնոլոգիաներին՝ չինական շուկայում աշխատելու իրավունքի դիմաց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները