Թրամփը մտադիր է խստացնել Իրանի եւ Վենեսուելայի հետ գործարքի պայմաններն ընտրություններում հաղթանակի դեպքում

13:02   26 Սեպտեմբեր 2020    269

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է խստացել Իրանի եւ Վենեսուելայի հետ հնարավոր գործարքների պայմանները նոյեմբերին կայանալիք ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կասեմ հետեւյալը. թե Իրանը, թե Վենեսուելան արդեն ցանկանում են բանակցություններ վարել: Բոլորը ցանկանում են բանակցել: Սակայն ես ուզում եմ սպասել մինչեւ ընտրությունների ավարտը: Մեկ տարի առաջ ես ասել եմ. դուք ունեք ընտրություն, մենք կարող ենք բանակցել այժմ կամ ընտրություններից հետո: Սակայն ընտրություններից հետո դա կլինի շատ ավելի կոշտ գործարք»,-հայտարարել է Թրամփը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ընդ որում՝ նա հիշեցրել է, որ ակտիվորեն կիրառել է միակողմանի սահմանափակումներ ընդդեմ Վենեսուելայի, Կուբայի եւ Նիկարագուայի՝ անվանելով դրանք «պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները»:

«Բանակցելու կգան բոլոր երկրները: Մենք կստորագրենք հիանալի գործարք: Մենք պետք է սպասենք ընտրությունների ավարտին: Ես ասել եմ նրանց, որ ցանկանում եմ սպասել»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները