Տեխնոլոգիական ընկերությունները դաշինք են ձեւավորել ընդդեմ Apple-ի

22:40   26 Սեպտեմբեր 2020    325

Ավելի քան մեկ տասնյակ տեխնոլոգիական ընկերություններ, ինչպիսիք են՝ Epic Games, Spotify, Match Group-ը, որին պատկանում է Tinder-ը եւ այլ ծանոթությունների ծառայություններ, ինչպես նաեւ Blockchain.com-ը, ստեղծել են «Հանուն հավելվածների արդարության կոալիցիան», որը պայքարելու է Apple-ի եւ վերջինիս հավելվածների դեմ։

Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը։ Կոալիցիայի անդամները արդեն իսկ դատական պրոցեսի մեջ են Apple-ի հետ՝ այս կամ այն պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրանք առաջ են քաշել երեք մի շարք պահանջներ ամերիկյան կորպորացիային՝ App Store-ի միջոցով կատարված ցանկացած վճարման հարկում 30 տոկոսի չափով, ինչը շատ ավելին է, քան մյուս հավելվածներինը, ընկերության կողմից սեփական գերակա դիրքի օգտագործման դադարեցում, քանի որ դրանով վերջինս իր պրոդուկտներն է առաջ մղում եւ այլն։

Կոալիցիայում կարծում են, որ սպառողը պետք է ունենա ընտրության հնարավորություն եւ շուկայում էլ մրցակցություն պետք է լինի եւ հավասար հնարավորություններ հավելվածների եւ խաղերի մշակման համար՝ ամբողջ աշխարհում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple  


Վերնագիրի այլ պիտակները