Ан-26 ինքնաթիռը կործանման օրը 6 թռիչք է իրականացրել․ զոհերի թիվն ավելացել է

12:56   26 Սեպտեմբեր 2020    248

Խարկովում Ан-26 ինքնաթիռը կործանման օրը վեց թռիչք և հինգ հաջող վայրէջք է իրականացրել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը:

Ан-26 ռազմատրանսպորտային ինքնաթիռը կործանվել է ուրբաթ երեկոյան՝ Չուգուև քաղաքի մոտ՝ ուսումնավարժանքի ժամանակ: Ինքնաթիռում կար 27 ուղևոր: Յոթն անձնակազմի անդամ էին, 20-ը՝ կուրսանտ:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ զոհվել է 25 մարդ: Երկու կուրսանտ փրկվել է: Նրանք կարողացել են վերջին պահին դուրս նետվել ինքնաթիռից: Նրանց ծանր վիճակում հոսպիտալացրել են:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հոսպիտալացվածներից մեկը մահացել է: Նրա վիճակը բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր:

Ինքնաթիռի կործանման փաստով քրեական գործ է հարուցվել՝ թռիչքների կանոնների խախտման հատկանիշներով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   Ан-26  


Վերնագիրի այլ պիտակները