Վիետնամում ավելի քան 300 կիլոգրամ օգտագործված պահպանակ է վաճառվել․ Reuters

14:15   26 Սեպտեմբեր 2020    268

Վիետնամում վաճառքից առգրավվել է ավելի քան 300,000 օգտագործված պահպանակ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով տեղական մամուլի հրապարակումներին:

Հաղորդվում է, որ ապրանքի մեծ խմբաքանակ է հայտնաբերվել սեպտեմբերի 19-ին, Բին Դոնգ նահանգի պահեստներից մեկում: Առգրավված խմբաքանակի ընդհանուր քաշը մոտ 360 կգ է կազմել:

Իշխանությունների հատուկ գործողության արդյունքում բերման է ենթարկվել նաև մի կին, որը զբաղվել է օգտագործված պահպանակների վաճառքի կազմակերպմամբ: Հաղորդվում է, որ տիկնոջ աշխատանքային պարտականությունները ներառել են պահպանակների լվացումը, չորացումը և մշակումը: Պատրաստի արտադրանքի յուրաքանչյուր կիլոգրամի համար նա 0,17 դոլար է ստացել։

Կինը պատմել է, որ օգտագործված պահպանակներն իրեն ամսական մեկ անգամ մատակարարել է մի մարդ, որի մասին ինքը ոչինչ չգիտի: Այժմ իրավապահները պարզում են նրա ինքնությունը:

Թե քանի օգտագործված պահպանակ է արդեն վաճառվել անբարեխիղճ առևտրականների կողմից, հայտնի չէ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վիետնամ  


Վերնագիրի այլ պիտակները