Հայտնաբերվել են Խարկովի մերձակայքում վթարված Ան -26 սև արկղերը

14:45   26 Սեպտեմբեր 2020    247

Հայտնաբերվել են Խարկովի մարզում կործանված Ան -26 ինքնաթիռի սև արկղերը, հայտնում է Ուկրաինայի ՊՆ մամուլի ծառայությունը:

Զինվորական գերատեսչությունից հայտնել են, որ հայտնաբերված ձայնագրիչները վնասված չեն:

«Դրանք դեռ չեն հանվել ինքնաթիռից», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվել է՝ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են: Ինքնաթիռի կործանման վայրում աշխատում են ռազմական ինժեներները՝ կործանման պատճառները պարզելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները