Գիտնականները պատմել են, թե որ տարիքային որ խմբերն են ավելի հաճախ հայտնվում կորոնավիրուսի վտանգի տակ

15:06   26 Սեպտեմբեր 2020    262

Միացյալ Նահանգներում փորձագետները գրանցել են, թե ամռան ամիսներին հատկապես որ տարիքային խմբերն են առավելապես տուժել կորոնավիրուսից։

20-ից 29 տարեկան երիտասարդներին բաժին է ընկնում հաստատված դեպքերի ավելի քան 20% -ը: Ավելին, հենց երիտասարդներն էին, որ զգալի ներդրում ունեցան բնակչության շրջանում COVID-19- ի տարածման մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Եթե մայիսին COVID-19-ով վարակված ամերիկացիների միջին տարիքը 46 տարեկան էր, իսկ 40-49 տարեկան վարակվածները երկրում ընդհանուր վարակվածների թվի 16,4% -ն էին կազմում (ընդ որում, 20-29 տարեկան տարիքային խումբը ԱՄՆ-ում հիվանդների 15,5% -ն էր կազմում), ապա արդեն հունիսին 20-29-ը տարեկանները առաջ են անցել 40-49 տարեկանների խմբից՝ կազմելով դեպքերի 20.2%-ը, մինչդեռ տարեց հիվանդները կազմում էին վարակվածների ընդհանուր թվի 16.0% -ը:

Արդեն հուլիսին երկու տարիքային խմբերի միջև տարբերությունն ավելի մեծացել է․ երիտասարդները կազմել են COVID-19 դեպքերի 23,2%-ը, իսկ 40+ խումբը՝ 15,2%-ը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) զեկույցի համաձայն, նախնական տվյալները վկայում են այն մասին, որ երիտասարդները նպաստել են COVID-19- ի` տարեց մարդկանց փոխանցմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գիտնականներ  


Վերնագիրի այլ պիտակները