ԱՄՆ-ն և Իտալիան Լուսնի «յուրացման» համաձայնագիր են կնքել

16:36   26 Սեպտեմբեր 2020    237

Իտալիան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել «Արտեմիս» լուսնային ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է it.sputniknews.com կայքը, համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Իտալիայի կառավարության՝ տիեզերքի յուրացման քաղաքականության գծով պատասխանատու Ռիկարդո Ֆրակարոն և ՆԱՍԱ-ի տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը:

Այսպիսով՝ Իտալիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որն ԱՄՆ-ի հետ Լուսնի «յուրացման» վերաբերյալ երկկողմ համաձայնագիր է կնքել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ֆրակարոյի խոսքով՝ համաձայնագիրը նոր էջ է բացում Լուսնի յուրացման ոլորտում:

«Սա մեզ համար ահռելի հնարավորություն և միևնույն ժամանակ մեծ պատիվ՝ մասնակցել այսքան հավակնոտ նախագծին: Կտեսնվենք Լուսնի վրա»,-ասել է պաշտոնյան:

Հավելենք, որ ՆԱՍԱ-ի «Արտեմիս» ծրագիրը նախատեսում է 2024թ. տիեզերագնացներին Լուսին ուղարկել, իսկ ավելի ուշ Երկրի բնական արբանյակի վրա երկարաժամկետ բնակելի կայան հիմնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները