Պոզները բացատրել է՝ ինչու են «ամերիկացիները Ռուսաստանին թշնամի համարում»

17:21   26 Սեպտեմբեր 2020    243

Ռուս հայտնի գրող և լրագրող Վլադիմիր Պոզները կարծում է, որ ԱՄՆ-ի բնակիչները Ռուսաստանին որպես թշնամի են ընկալում այն պատճառով, որ ամերիկյան հեռուստատեսությունը Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններ լուսաբանում է հենց այդ տեսանկյունից։

Այդ մասին նա հայտնել է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում։

«Վստահ եմ՝ մարդկանց մեծ մասն աշխարհում տիրող իրավիճակի մասին պատկերացում է կազմում՝ ելնելով իրենց ներկայացված լուրերից»,-ասել է Պոզները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ դա բնորոշ է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին, որտեղ, թերևս, «միայն բացասական ֆոնի ներքո են ներկայացնում Ռուսաստանին»։

«ԱՄՆ-ում նույնպես կարծում են, որ մենք նրանց թշնամին ենք։ Եվ նրանք նույնպես վախենում են մեզանից ոչ պակաս, գուցե նույնիսկ ավելին, քան մենք նրանցից»,- հավելել է Պոզները։

Լրագրողը հիշեցրել է, որ ամերիկյան հեռուստատեսային ընկերությունները մասնավոր են և գործում են՝ «սեփական շահերից ելնելով, ինչը կարող է հանգեցնել ագրեսիայի և ԶԼՄ-ների հանդեպ անվստահության»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պոզներ  


Վերնագիրի այլ պիտակները