Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների մեջ

18:08   26 Սեպտեմբեր 2020    228

Սպիտակ տունը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար` բժշկական պարագաների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի պատճառով:

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` խոսելով ԱՄՆ պատժամիջոցների մասին Իրանի դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«ԱՄՆ-ն վերջերս հայտարարել էր, որ տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել Իրանին, մինչդեռ 2018, 2019 եւ 2020 թվականներին առնվազն 150 միլիարդ դոլարի վնաս հասցվել է»,- ասել է նա:

Ռոհանին խիստ բողոք է արտահայտել Սպիտակ տան անմարդկային պատժամիջոցների կապակցությամբ, որ Վաշինգտոնը պատասխանատու է մարդկության դեմ կատարված հանցագործությունների համար` բժշկական պարագաների եւ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի պատճառով: «Նրանք արգելափակում են դեղերի եւ սննդամթերքի ներմուծումն իրենց սխալ, անօրինական, անարդար եւ անմարդկային պատժամիջոցների եւ ահաբեկչական գործողությունների միջոցով»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները