Իրան. Դոնալդ Թրամփը Սադամ Հուսեյնից վատն է

18:16   26 Սեպտեմբեր 2020    225

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վատն է, քան Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնը:

Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տարբեր մակարդակների որոշ քաղաքական էլիտաներ չեն հավատում, որ Թրամփն ավելի դաժան է, քան Սադդամը, բայց նա վտանգում է իրանցիների կյանքն ու առողջությունը, ասել է Ռաբիեն

Նրա խոսքով` եթե Սադամը ցանկանում էր գրավել Խուզեստանն ու Խորամշահրը, ապա այսօր Թրամփը նպատակ ունի տրոհել իրանական հասարակության ազգային ինքնությունը` Իրանի մասնատման եւ կրճատման միջոցով. «Սադամի ռեժիմը տեսախցիկների առջեւ պատռեց 1975 թվականի Ալժիրի համաձայնագիրը, իսկ այսօր, ղեկավարվելով նույն մտածողությամբ, Թրամփի ռեժիմը նույնն արեց իրականակ միջուկային համաձայնագրի հետ»:

Նա շեշտել է, որ այդ օրերին Սադամի ռեժիմը սպառնում էր ոչնչացնել Իրանի քաղաքներն ու գյուղերը, իսկ այսօր Թրամփի ռեժիմը սպառնում է ոչնչացնել իրանական մշակութային եւ քաղաքակրթական կենտրոնները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները