Լոնդոնում բողոքում են նոր սահմանափակումների դեմ

18:17   26 Սեպտեմբեր 2020    242

Հազարավոր մարդիկ հավաքվել են Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում` բողոքելու COVID-19-ի տարածման դանդաղեցման համար սահմանված սահմանափակումների եւ սոցիալական հեռավորության կանոնների դեմ:

Լոնդոնի ոստիկանությունը ցուցարարներին նախազգուշացրել է պահպանել սոցիալական հեռավորության կանոնները: Ոստիկանությունը միջոցառմանն ընդառաջ հայտարարել է, որ սպաները նախ կզրուցեն մարդկանց հետ եւ կբացատրեն սոցիալական հեռավորության կանոնները, սակայն նրանք կարող են հարկադրական միջոցառումներ գործադրել, եթե ցուցարարները շարունակեն դրանց չհետեւել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ես գիտեմ, որ այս կանոնները շատ հիասթափեցնող են, բայց դրանք մշակվել են` բոլորին մահացու վիրուսից պաշտպանելու համար»,- ասել է ոստիկանության խոսնակ Ադե Ադելեքան: «Հավաքվելով մեծ քանակությամբ եւ անտեսելով սոցիալական հեռավորությունը` դուք վտանգի տակ եք դնում ձեր եւ ձեր սիրելիների առողջությունը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները