Բեռլուսկոնիի մոտ կրկին կորոնավիրուս է հայտնաբերվե

18:22   26 Սեպտեմբեր 2020    275

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ COVID-19 կորոնավիրուսի վերավարակում է հայտնաբերվել։

Այս մասին գրում է l Messaggero պարբերականը՝ նշելով, որ թեստի արդյունքը ստացվել է ուրբաթ՝ սեպտեմբերի 25-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այս ամսվա սկզբին Բեռլուսկոնին հայտարարել էր կորոնավիրուսով վարակվելու մասին, իսկ ավելի ուշ նույնիսկ Միլանում հիվանդանոց տեղափոխվեց։ Սեպտեմբերի 14-ին նա դուրս էր գրվել, և լրագրողներին հայտնել էր, որ իր կյանքի ամենատհաճ պահերից մեկն է անցկացրել:

Քաղաքական գործչի հնարավոր վերավարակի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա։ Ներկայումս Բեռլուսկոնին ինքնամեկուսացման մեջ է գտնվում Արկորի իր վիլլայում: Մտերիմներից նրա հետ է միայն նրա սիրելին՝ 30-ամյա Մարտա Ֆաշինան, որ Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները