Ճապոնիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

18:38   26 Սեպտեմբեր 2020    274

ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգան պատրաստ է առանց նախապայմանների հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։

«Որպես Ճապոնիայի նոր վարչապետ՝ ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Կիմ Չեն Ընի հետ՝ առանց որևէ նախապայմանների», – հայտարարել է Սուգան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումների ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա նշել է, որ Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի միջև կառուցողական հարաբերությունների հաստատումը «շատ բան կտա տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»:

Կիմ Չեն Ընի հետ առանց նախապայմանների հանդիպելու մասին բազմիցս հայտարարել էր Սուգիի նախորդ՝ Սինձո Աբեն, սակայն նրանց հանդիպումը այդպես էլ տեղի չունեցավ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները