Johnson & Johnson-ը պատմել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի փորձարկման արդյունքների մասին

18:49   26 Սեպտեմբեր 2020    247

Johnson & Johnson-ի COVID-19-ի դեմ փորձնական պատվաստանյութի մեկ դեղաչափն ուժեղ իմունային պատասխան է առաջացրել «առողջ մեծահասակների» մոտ կորոնավիրուսի դեմ միջանկյալ կլինիկական փորձարկումների ընթացքում:

Գիտնականները հայտարարել են, որ փորձարկման 1000 մասնակիցների 98 տոկոսը «չեզոքացնող հակամարմիններ» է ունեցել, որոնք պաշտպանում են բջիջները պաթոգեններից պատվաստումից շուրջ մեկ ամիս անց, վկայում են medRxiv-ում հրապարակված արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արդյունքները ցույց են տվել, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ անբարենպաստ ռեակցիաների հաճախականությունը, ինչպիսիք են հոգնածությունն ու մկանային ցավը, 36 տոկոսով ավելի բարձր էին, քան երիտասարդների մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները