Սոցցանցերի օգտատերերը 12 հազար դոլար են հավաքել պիցայի տարեց առաքչի համար

22:15   26 Սեպտեմբեր 2020    329

TikTok-ի ամերիկյան օգտատերերը բարեգործական դրամահավաք են կազմակերպել Յուտա նահանգից պիցցա առաքող 89-ամյա տղամարդու համար: Նրանց հաջողվել է 12 հազար դոլար հավաքել ու փոխանցել տարեց տղամարդուն:

Դեռլին Նյուին ստիպված էր շաբաթը 30 ժամ պիցցա առաքել, քանի որ սոցիալական նպաստը չէր բավարարում նրան սննդի համար։ Սակայն տարեց տղամարդը չէր տխրում և ուրախությամբ դիմավորում էր իր հաճախորդներին՝ «Ողջույն, պիցցա՞ եք փնտրում» արտահայտությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նյուիի հաճախորդներից մի քանիսը նկարահանել են նրա առաքումը և տեղադրել այն TikTok- ում: Իսկ հետո նրանք որոշել են օգնել թոշակառուին և նրա համար գումար հավաքել: Այժմ Դերլինը կարող է թողնել աշխատանքը և տրվել վաստակած հանգստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները